Թբիլիսիում մեծարեցին վրացագետ Պարույր Մուրադյանին![]() 10 դեկտեմբերի 2012 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացել է հայտնի պատմաբան, վրացագետ Պարույր Մուրադյանի հիշատակին նվիրված երեկո: Այս մասին հայտնում է «Հայարտուն» կենտրոնը: Հիշատակի երեկոն կազմակերպել էին «Հայարտուն» մշակույթի կենտրոնը և Վրաստանի հայ մտավորականների միությունը: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, գիտականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ: Հուշ երեկոյին մասնակցելու համար Երևանից հատուկ ժամանել էին վաստակաշատ գիտնականի ընտանիքի անդամները: Վրաստանի հայ մտավորականների միության Թբիլիսյան կազմակերպության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը խոսել է Մուրադյան գիտնականի այն մեծ վաստակի մասին, որը ներդրվել է մագաղաթյա մատյանները, սեպագիր արձանագրությունները ճիշտ վերծանելու, պատմական տարբեր խնդիրները մեկնաբանելու գործում: Բանախոսը այդ առթիվ հիշատակել է հայագետ Զազա Ալեքսիձեի խոսքերն այն մասին, որ Պարույր Մուրադյանի ասածի մեջ միշտ հնչում էր ճշմարտության ձայնը: Օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդը արժևորել է մեծ գիտնականի վաստակը, ով հենվելով պատմական նյութերի վրա, միշտ էլ տալիս էր դրանց ճշմարտացի գնահատականը և այդ պատճառով նրա խոսքն ու գործը ուներ ծանրակշիռ արժեք: Հուշ-երեկոն իրենց նվագակցություններով գեղեցկացրել են ջութակահարուհիներ Ելենա Շաշիաշվիլին և Մարինա Կիրակոզովան ու դաշնակահար Կարեն Միրզոյանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |