ԶԼՄ. Նյու Յորքի քաղաքապետը դիտարկում է «The Financial Times Group»-ը ձեռք բերելու հնարավորությունը

ԶԼՄ. Նյու Յորքի քաղաքապետը դիտարկում է «The Financial Times Group»-ը ձեռք բերելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը դիտարկում է The Financial Times Group հրատարակչությունը ձեռք բերելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է «Նյու Յորք թայմզ» թերթը:

Փորձագետների գնահատականներով, «The Financial Times Group»-ի արժեքը կազմում է շուրջ 1,2 մլրդ դոլար, իսկ Նյու Յորքի քաղաքապետին պատկանող «Բլումբերգ լիմիթեդի» եկամուտը, թերթի տվյալներով, 2011-ին կազմել է 7,6 մլրդ դոլար: Այնպես որ, Բլումբերգը կարող է ձեռք բերել ընկերութունը, որը, ինչպես ենթադրվում է, կվաճառվի հաջորդ տարվա սկզբին:

ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսի քաղաքապետի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել «Նյու Յորք թայմզի» հրապարակումը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---