Ժամանակակից իտալական կինոյի շաբաթ` Համազգային թատրոնում

Ժամանակակից իտալական կինոյի շաբաթ` Համազգային թատրոնում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-23 Երևանի Համազգային պետական թատրոնում կանցկացվի Ժամանակակից իտալական կինոյի 3-րդ շաբաթը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Իտալիայի դեսպանության կողմից` Համազգային պետական թատրոնի հետ համագործակցությամբ: Նախաձեռնությունը նպատակ ունի հայ հանդիսատեսին ծանոթացնել ժամանակակից իտալական կինեմատոգրաֆիայի ամենանշանավոր կինոնկարներին` անգլերեն լուսագրերով (սուբտիտր):

Ժամանակակից իտալական կինոյի շաբաթը կմեկնարկի Համազգային պետական թատրոնում դեկտեմբերի 17-ին` երեկոյան 18:00-ին, կինոքննադատ Սառա Նալբանդյանի ելույթով, որին կհաջորդի երիտասարդ երաժիշտներ Լյուկա Կոլանտոնիոյի և Տոմազո Արենայի ելույթը` Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբից կվինտետի նվագակցությամբ: Նույն առիթով համերգից հետո կբացվի հայ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի աշխատանքների ցուցահանդեսը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---