Դեսպան Ազնավուրը շնորհակալություն է հայտնել ՍԵՄՐԱ հիմնադրամին Հայաստանին աջակցելու համար10 դեկտեմբերի 2012 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հանդիպումը ՍԵՄՐԱ (Fondation Suisse pour les enfants atteints de maladies rénales en Arménie) հիմնադրամի նախագահ և փոխնախագահ, Շվեյցարիայի պետական խորհրդի խորհրդական Կլոդ Հեշի և պրոֆեսոր Ժան Պիեռ Բեռնհարդի հետ, որի ընթացքում ամփոփ ներկայացվեցին տարվա ընթացքում հիմնադրամի կողմից կատարված աշխատանքի արդյունքները։ Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, հիմնադրամի նախագահը նշեց, որ հիմնադրամի ստեղծման համար հիմք և շարժառիթ է հանդիսացել 24 տարի առաջ հենց այս օրը` Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրի կողմից Հայաստանին սատարելու կոչը և աջակցության նախաձեռնությունները` ընդգծելով, որ 2012թ. Շառլ Ազնավուրի` հիմանդրամի պատվավոր անդամ դառնալը նոր լիցք հաղորդեց հիմնադրամի գործունեությանը` ոգևորելով բազմաթիվ նվիրատուներին և, այսպիսով, խթանելով հիմնադրամի միջոցների ավելացմանը: Դեսպան Ազնավուրը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին և դրա բոլոր անդամներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար և կարևորեց հիմնադրամի հետագա արդյունավետ գործունեությունը Հայաստանում: ՍԵՄՐԱ հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո` դրսևորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին: Ավելի քան 20 տարվա ընթացքում մոտ 12 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին: Հիմնադրամի միջոցով իրականացվում են Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին աջակցության ծրագրերը, այդ թվում` համագործակցությունը կանտոնի առողջապահության, համագործակցության և կրթության ծառայությունների և Երևանի մանկաբուժության կենտրոնի միջև: ՍԵՄՐԱ հիմնադրամի շրջանակներում իրականացվում են ծրագրեր նաև Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի հետ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ |