Աբու Դաբիում դրամահավաք է տեղի ունեցել սիրիահայերի օգտին

Աբու Դաբիում դրամահավաք է տեղի ունեցել սիրիահայերի օգտին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Աբու Դաբիի «Yas Island Crowne Plaza» հյուրանոցում տեղի ունեցավ Աբու Դաբիի և Դուբայի ու Հյուսիսային էմիրությունների Ազգային վարչությունների կողմից կազմակերպված և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության մասնակցությամբ տեղի ունեցած դրամահավաք-ճաշկերույթ՝ սիրիահայության օժանդակության հիմնադրամին աջակցելու նպատակով: Բացման խոսքով հանդես եկավ Աբու Դաբիի Ազգային վարչության ատենապետ Վարդգես Արզումանյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ով անդրադարձ կատարեց Սիրիայի ու սիրիահայության խնդիրների նկատմամբ Հայաստանի ու հայ ժողովրդի դիրքորոշմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի իշխանությունների կողմից սիրիահայության աջակցությանն ուղղված ջանքերին: Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանը խիստ մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով և ցանկանում է այդ երկրում ստեղծված իրավիճակի շուտափույթ կայունացում ու խաղաղության վերահաստատում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառման ժամանակ կատարված հանգանակության ողջ գումարը փոխանցվեց սիրիահայության օժանդակության հիմնադրամին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---