ԵՄ-ն հավանություն է տվել Հայաստանի հետ գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի արձանագրությանը11 դեկտեմբերի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ԵՄ Արտաքին գործերի խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրի արձանագրության ստորագրմանը Եվրամիության ծրագրերին մասնակցության մասին: Համապատասխան որոշում է կայացվել դեկտեմբերի 10-ին ԵՄ Խորհրդի նիստում: Արձանագրությունը կարող է սոտրագրվել Եվրախորհրդարանի հետ համաձայնեցնելուց հետո: Արձանագրությունը նախատեսում է, որ յուրաքանչյուր ծրագրի համար Եվրահանձնաժողովն ու Հայաստանը փոխըմբռնման հուշագրեր կստորագրեն, որոնցով կորոշվեն Հայաստանի մասնակցության աստիճանը, նրա ֆինանսական ներդրումը, ինչպես նաև մասնակցութնունը ծրագրի արդյունավետության գնահատմանը: Այդ ծրագրերի մոտավոր ցանկը հաստատվեց ԵՄ Խորհրդի կողմից 2007թ. մարտի 5-ին: Ցուցակը նախատեսում է երրորդ երկրների հնարավոր համագործակցություն ԵՄ 20 գործակալությունների հետ: Այդ թվում՝ Կենսական ու աշխատանքային պայմանների բարելավման եվրոպական հիմնադրամի (EUROFOUND), Շրջակա միջավայրի պահպանության եվրոպական գործակալության (EEA), Աշխատավայրում անվտանգության ու առողջության եվրոպական գործակալության (EU-OSHA), Ռասիզմի և այլատյացության եվրոպական դիտարկման կենտրոնի (EUMC), Պարենային անվտանգության եվրոպական բյուրոյի (EFSA), Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության (EASA) և այլ կազմակերպությունների հետ: Փաստաթղթով սահմանվում է նաև Եվրամիության 18 ծրագրերի մոտավոր ցուցակը, որոնք բաց են համագործակցության համար երրորդ երկրների հետ: Այդ թվում՝ ֆինանսական վերահսկման ոլորտում, մաքսային և հարկային մարմինների համագործակցության, նորարարական զարգացման, հիմնարար, սպառողների իրավունքների պաշտպանության, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, բեռնատար տրանսպորտի և ավիաթռիչքների կարառվարման նոր համակարգի ստեղծման և այլ ոլորտներում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |