Պլատինին հերթական անգամ դեմ է արտահայտվել դարպասի գրավումը որոշող ավտոմատ համակարգի օգտագործմանը![]() 11 դեկտեմբերի 2012 - 14:55 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հերթական անգամ դեմ է արտահայտվել ֆուտբոլում դարպասի գրավումը որոշող ավտոմատ համակարգի դեմ, հայտարարելով, որ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում GLT ներմուծելու համար պահանջվող 50 մլն եվրոն պետք է այլ կերպ ծախսել: GLT-ն առաջին անգամ օգտագործվել է անցած հինգշաբթի օրը «Հիրոսիմայի» և «Օքլենդի» միջև աշխարհի ակումբային առաջնության խաղի ընթացքում: ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը նույնպես սկզբից դեմ էր ֆուտբոլում GLT կիրառելուն, սակայն հուլիսին Ֆուտբոլային ասոցիացիայի միջազգային խորհուրդը հաստատել է համակարգի օգտագործումը: ՈւԵՖԱ ղեկավարը նշել է, որ չի հետևի Բլատերի օրինակին և կպաշտպանի իր տեսակետը: «Որպեսզի մենք կարողանանք համակարգը կիրառել մեր մրցաշարերում, մեզանից կպահանջվի 5 տարվա ընթացքում ծախսել 50 մլն եվրո: Ես նախընտրում եմ այդ փողերն ուղորդել ֆուտբոլի զարգացմանը, այդ թվում` մանկապատանեկան, այլ ոչ թե տեխնոլոգիայի վրա, որը պահանջվում է տարեկան մեկ կամ երկու անգամ: Բարձր գին է գոլի համար, այնպես չէ՞»,- ասել է Պլատինին: Պլատինին նաև նշել է, որ դարպասի հետևում մրցավարի լրացուցիչ օգնականը, «եթե նա լավ ակնոց ունենա, կկարողանա տեսնել, թե հատել է գնդակը դարպասի գիծը, թե ոչ», հաղորդում է rsport.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |