Երևանում վերջին հրաժեշտը տվեցին Ֆլորա Մարտիրոսյանին

Երևանում վերջին հրաժեշտը տվեցին Ֆլորա Մարտիրոսյանին

PanARMENIAN.Net - Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում հայ երաժշտասեր հանրությունը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանին:

Երգչուհին մահացել էր նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում` լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:

Վերջին հրաժեշտին ներկա էին բազմաթիվ քաղաքացիներ, ավտոբուսներով մարզերից եկել էին բազմաթիվ մարդիկ: Արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանն ասաց, որ Ֆլորա Մարտիրոսյանի հետ սովորել է Արզաս Ոսկանյանի դասարանում: Նրանք նույն օրն են արժանացել ժողովրդական արտիստի կոչման:

PanARMENIAN.Net ի թղթակցին Պողոսյանը պատմեց, որ Մարտիրոսյանի հանդեպ ժողովրդի սերը մեծ էր, քանի որ նրա թովիիչ ձայնը տանում էր դեպի մարդկային հոգիներ: «Նրա երգի մեջ ձայնից ավելի շատ, մեղեդուց ավելի շատ hոգի էր, և այդ էր, որ գերում էր ունկնդրին»,-ասաց նա:

Հրաժեշտի ընթացքում ելույթ ունեցան նաև հայտնի երգիչ Ռուբեն Մաթևոսյանը, «Artists for peace» կազմակերպության անդամներից մեկը, ընթերցվեց Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---