ՎՈՒԱՄ-Ը ՄՏԱԴԻՐ Է ԶԲԱՂՎԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՄԲ

PanARMENIAN.Net - ՎՈՒԱՄ կազմակերպությունը (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նպատակադրվել է կարգավորել տարածաշրջանային հակամարտությունները: Այս մասին, հունիսի 6-ին կայացած ճեպազրույցի ընթացքում, հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովը: Նրա խոսքերով` որոշումն ընդունվել է մայիսի 27-29-ին Յալթայում անցկացված ՎՈՒԱՄ-ի խորհրդարանական վեհաժողովում: «ՎՈՒԱՄ-ի մասնակից երկրներում կան հակամարտություններ: Ադրբեջանում դա Լեռնային Ղարաբաղն է, Վրաստանում` Աբխազիան, Մոլդովայում` Մերձդնեստրը: Կազմակերպությունը նպատակադրվել է կարգավորել այդ հակամարտությունները: ՎՈՒԱՄ-ի հանդեպ ուշադրությունը մեծ է: Մի շարք երկրներ ձգտում են անդամակցել կազմակերպությանը: մենք գտնում ենք, որ նոր անդամների ընդգրկմամբ կազմակերպության գործունեւոյթւոնը կուժեղանա: Եւ տարածաշրջանի հակամարտությունների կարգավորումը հաջող ավարտ կունենա», ընդգծել է Միլի մեջլիսի խոսնակը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---