2012թ լավագույն թենիսիստներ են ճանաչվել Նովակ Ջոկովիչն ու Սերենա Ուիլյամսը![]() 11 դեկտեմբերի 2012 - 18:18 AMT PanARMENIAN.Net - ITF-ը` թենիսի միջազգային ֆեդերացիան Նովակ Ջոկովիչին և Սերենա Ուլյամսին ճանաչել է այս մարզաձևում 2012թ լավագույն մարզիկներ: Ջոկովիչը ITF-ի գլխավոր մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ: 2012թ 25-ամյա թենիսիստը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում և հասել Մեծ սաղավարտի երկու այլ մրցաշարերի` US Openի և «Ռոլան Գարրոսի», եզրափակիչ: Նա նաև հաղթանակ է տարել АТР-ի ամփոփիչ մրցաշարում: Ուիլյամսը իր կարիերայի մեջ առաջին անգամ ոսկե մեդալներ է նվաճել Լոնդոնի Օլիմպիադայում: 31-ամյա թենիսիստուհին հաղթանակներ է տարել նաև Ուիմբլդոնում և US Open-ում, ինչպես նաև Ժնևյան թենիսային ասոցիացիայի ամփոփիչ մրցաշարում: Բոբ և Մայք Բրայանները վերջին 10 տարիների ընթացքում 9 անգամ ճանաչվում են զուգախղի լավագույն թենիսիստներ, փոխանցում է rsport.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |