ԱՄՆ-ն հերքել է սիրիական ընդդիմությանը զենք առաքելու մասին հաղորդագրությունները

ԱՄՆ-ն հերքել է սիրիական ընդդիմությանը զենք առաքելու մասին հաղորդագրությունները

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը իրականությանը չհամապատասխանող է անվանել որոշ ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե Վաշինգտոնը զենք է մատակարարում սիրիական ընդդիմությանը: Նուլանդը նշել է, որ «ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը»: «Մենք հատկացնում ենք ոչ ռազմական բնույթի օգնություն և այդ շրջանակներից դուրս չենք գալիս»,-ասել է դիվանագետը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---