Հանգստյան օրերը կլինեն ձնառատ

Հանգստյան օրերը կլինեն ձնառատ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-13-ը, 14-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է ձյուն: Քամին` հյուսիս-արևելյան է 2-7 մ/վրկ արագությամբ, 14-16-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-16-ը հատկապես ցերեկը կնվազի 7-9, արևելյան շրջաններում 10-13 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 12-13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի ցերեկը սպասվում է ձնախառն անձրև, 15- ին, 16-ին՝ ձյուն:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---