Սիրիացի գրոհայինները գրավել են կառավարական զորքերի հերթական ռազմակայանը

Սիրիացի գրոհայինները գրավել են կառավարական զորքերի հերթական ռազմակայանը

PanARMENIAN.Net - Սիրիացի գրոհայիններըդեկտեմբերի 11-ի առավոտյան գրավել են կառավարական զորքերի հերթական ռազմաբազան, որը տեղակայաված է հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգի Դարկուշ քաղաքում: Համապատասխան տեսահոլովակն արդեն YouToube-ում է:

Ինչպես հաղորդել են ընդդիմության ներկայացուիչները, բազան գրավվել է երկարատև պայքարից հետո, որի ընթացքում երկու կողմերն էլ կորուստներ են կրել: Ընդ որում, զոհերի և վիրավորների թիվը չի մանրամասնվում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին մի քանի շաբաթ շարունակվող կռիվներից հետո, ապստամբներին հաջողվել է իրենց վերահսկողությունը սահմանել Հալեպ հանագի խոշորագույն ռազմաբազայի` «Շեյխ Սուլեյմանի», նկատմամբ, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---