Հայաստանը ահաբեկչության սպառնալիքի ենթակա երկրների ցուցակում 97-րդն է

Հայաստանը ահաբեկչության սպառնալիքի ենթակա երկրների ցուցակում 97-րդն է

PanARMENIAN.Net - Տնտեսագիտության և խաղաղության միջազգային ինստիտուտի փորձագետները կազմել են «ահաբեկչական սպառնալիքների գլոբալ ինդեքսը»` 158 երկրներում տիրող իրավիճակի գնահատականների հիման վրա: Ցուցակը կազմելիս փորձագետները հաշվի են առել որչ միայն միջադեպերի քանակը և 2002-2011թ ընթացքում ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվածների թիվը, այլև դիտարկվող երկրներում տիրող քաղաքական և տնտեսական վիճակը: Ինչպես պարզվել է, ահաբեկչությունների թիվն ուղղակիորեն կախված է այդ գործոններից, գրում է «Կոմմերսանտը»:

Համաձայն փորձագետների եզրակացությունների, Հայաստանն այդ ցուցակում զբաղեցնում է 97-րդ հորիզոնականը: Ցուցակը գլխավորում են Իրաքը, Պակիստանը, Աֆղանստանը, Հնդկաստանը, Եմենը: Իրանը 17-րդ հորիզոնականում է, Թուրքիան` 19-րդ, Վրաստանը` 42-րդ, Ադրբեջանը`81-րդ, Ռուսաստանը` 9-րդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---