Ջոնի Դեփի «Միայնակ ռեյնջերի» լիարժեք թրեյլերը հասանելի է (վիդեո)

Ջոնի Դեփի «Միայնակ ռեյնջերի» լիարժեք թրեյլերը հասանելի է

PanARMENIAN.Net - Համացանցում արդեն հասանելի է Գոր Վերբինսկու «Միայնակ ռեյնջեր» ֆիլմի լիարժեք թրեյլերը: Ջոնի Դեփի մասնակցությամբ արկածային վեստեռնը նկարահանվում է 1949թ. համանուն հեռուստասերիալի մոտիվներով: Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012թ. փետրվարի 29-ին:

Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է սովորական տեխասցի ռեյնջեր Ջոն Րիդը (Արմի Համմեր) վերածվում հանցավորության դեմ պայքարող լեգենդի: Իր գործընկերոջ` Տոնտոյի հետ (Ջոնի Դեփ) նա պայքարում է կոռուպցիայի և անօրինության դեմ, բայց նախ և առաջ այդ երկու տարբեր մարդիկ պետք է սովորեն աշխատել` որպես մեկ թիմ:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նշանակված է 2013թ. հուլիսի 3-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---