Սիրիական Հոմսում ռմբակոծվել է հայկական թաղամաս. զոհվել է 5, վիրավորվել 37 մարդ![]() 11 դեկտեմբերի 2012 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Սիրիական զորքերը կատաղի մարտեր են մղում ապստամբների դեմ Դամասոկսի մերձակայքում` նրանց դուրս մղելով «անվտանգության շրջանից»: Ըստ ստացվող հաղորդագրությունների, այսօր ռազմական օպերացիաներ են տարվում Դումայում, Հարաստում, Սակբայում, Ռանկուսում, Դեյր-Ասաֆիրում, Նաշշաբիյայում և Մուադամիայում: «Ալ-Վաթան» լրատվական ծառայությունը հաղորդում է, որ ռմբակոծության է ենթարկվել Հոմս քաղաքի հայկական թաղամասը: Գրոհայինների բաց թողած երկու հրթիռներ ընկել են տան վրա, որը փլուզվել է: Տուժածների մեծ մասը կանայք և երեխաներ են: Հալեպում այսօր կառավարական զորքերն ազատագրել են գրոհայինների կողմից գրավված Էլ-Քինդի հիվանդանոցը: Հաջողվել է ոչնչացնել Թուրքիայից դեպի Սիրիա ուղևորվող գրոհայինների ավտոմեքենաների շարասյունն ու ռազմատեխնիկա: Դեկտեմբերի 10-ին մի քանի շաբաթ շարունակվող կռիվներից հետո, ապստամբներին հաջողվել է իրենց վերահսկողությունը սահմանել Հալեպ հանագի խոշորագույն ռազմաբազայի` «Շեյխ Սուլեյմանի», նկատմամբ: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |