Հուղարկավորության հանձնաժողովի գործը միայն հոգեհանգստի վայրը որոշելը չէ 11 դեկտեմբերի 2012 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում հրաժեշտ տվեցին երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին: Ժամը 11.00-ից սկսած Արամ Խաչատրյան համերգասրահ էին այցելում երգչուհու երկրպագուները, բարձրաստիճան մարդիկ: Սիրված երգչուհուն հրաժեշտ տալու համար ավտոբուսներով երկրպագուներ էին եկել նույնիսկ մարզերից: Սակայն, հրաժեշտի արարողությունն այդքան էլ կազմակերպված չանցավ: Մարդկանց հոսքը չափազանց շատ էր, և արարողության կազմակերպիչները, կարծես, չէին նախատեսել դա: Վերջին մեկ ժամվա ընթացքում սկսեց ուժեղ հրմշտոց: Թափորն անկառավարելի էր դարձել: Ոչ ոք չկար, որ համակարգեր մարդկանց հոսքը, նույնիսկ երգչուհու մտերիմները չէին կարողանում մոտենալ Մարիտրոսյանի ընտանիքին և ցավակցել: Գագաթնակետն եղավ այն, որ ներկաներից մեկը ուշագնաց եղավ, մարդիկ բժիշկ էին փնտրում համերգասրահի սպասասրահում: Միգուցե թվա, որ հնարավոր չէ այս պարագայում ոչինչ անել, բայց կարծում ենք, որ այս ամենը կարելի էր ճիշտ համակարգել: Պետք է նախատեսվի ամեն ինչ: Եթե մարդկանց մեծ հոսք է լինում, անհրաժեշտ է այն կարգավորել, օրինակ` ժամանակ առ ժամանակ սրահի մուտքը փակել: Ամեն դեպքում անհրաժեշտ է շտապ օգնության ծառայություն, ինչպես դա արվում է նման արարողությունների ժամանակ:Անհրաժեշտ է անվտանգության համակարգ: Երբ ստեղծվում է հուղարկավորության հանձնաժողով, դրա դերը չպետք է սահմանափակվի միայն թաղման ծախսերը որոշելով և հոգեհանգստի արարողություն կազմակերպելու վայրն ընտրելով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |