ՎԻԵՆԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՌՅԱԿԻ ԲԵՆԵՖԻՍԸ 7 հունիսի 2005 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Վիենայի Տերեզիանումում կայացել է հայկական եռյակի բենեֆիսը, տեղեկացնում է «Allgemeine Zeitung»-ը: Համերգից հավաքված գումարը կփոխանցվի Երեւանի «Տապան» մանկական կենտրոնին: Մանկական կենտրոնն իր սաներին հնարավորություն է ընձեռնում զբաղվել երաշժտությամբ, նկարչությամբ, ինչպես նաեւ գերմաներեն լեզվի դասեր անցկացնել: Եռյակի կազմում են Իզաբելա Մելքոնյանը (դաշնամուր), Աննա Մելքոնյանը (ջութակ) եւ Դավիթ Մելքոնյանը (թավջութակ): Մելքոնյան քույրերը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ են, իսկ նրանց եղբայր Դավիթ Մելքոնյանը սովորում է Համբուրգի կոնսերվատորիայում: Համերգի ընթացքում հնչել են Հայդնի, Շումանի եւ Շուբերտի ստեղծագործությունները: Համերգի կազմակերպիչներն են` «Ամեն ինչ երեխաների համար» կազմակերպությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |