ՀՀ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ 8 հունիսի 2005 - 07:46 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել` մասնակցելու Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների (ԵԱԳԽ) նիստին: Այ դ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հունիսի 10-ին Սերժ Սարգսյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ, որին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից կհանձնի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի «Ներկայացման փաստաթուղթը»: Հունիսի 11-ին Ս.Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակությունը կվերադառնա Երեւան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |