Արթուր Աբրահամը Նյուրնբերգում բաց մարզում է անցկացրել

Արթուր Աբրահամը Նյուրնբերգում բաց մարզում է անցկացրել

PanARMENIAN.Net - WBO վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամը ավարտել է իր մարզական հավաքը Բեռլինում և ժամանել Նյուրնբերգ, որտեղ էլ տեղի կունենան Ֆրանսիայի ներկայացուցիչ Մեհդի Բուադլայի դեմ մենամարտը:

Աբրահամը բաց մարզում է անցկացրել, որից հետո նրա մարզիչ Ուլլի Վեգներն ասել է, որ նա լիովին պատրաստ է այդ մենամարտին:

«Այս ամբողջ ընթացքում Արթուրը մեծ նվիրումով էր մարզվում: Հուսով եմ, որ մենամարտի ժամանակ նա ցույց կտա, թե ինչի է ընդունակ»,-ասել է Վագները:

Մարզիչը նաև հավելել է, որ Բուադլան լավ բռնցքամարտիկ է և օգտագործում է իր բոլոր հնարավորությունները, փոխանցում է fightnews.com-ը:

Աբրահամ-Բուադլա մենամարտը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---