Նարեկացի արվեստի միությունում կանցկացվի Ռուսական մշակույթի օր12 դեկտեմբերի 2012 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին Նարեկացի արվեստի միությունում կանցկացվի Ռուսական մշակույթի օր: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչությունը և Նարեկացի արվեստի միությունը: Ծրագրում 16:30-ին կցուցադրեն Կորնեյ Չուկովսկու հեքիաթների մոտիվներով «Այբոլիտը և Բարմալեյը», «Տզզան ճանճը», «Հրաշք ծառը» մուլտֆիլմերը, ժամը 17:00-ին կբացվի «Ռուսաստանը «Կիլիկիա» առագաստանավից» լուսանկարչական ցուցահանդեսը: Ժամը 17:30-ին տեղի կունենա «Բրյուսով» ֆիլմի շնորահանդեսը: Ֆիլմի ռեժիսորը և սցենարիստն է Սամվել Մաթոսյանը, օպերատորը` Տիգրան Մաթոսյանը, պրոդյուսերը` Նատալյա Սեմինան: Ժամը 18:00-ին կկայանա «Ռոմանսի նուրբ հնչյունների ներքո» համերգը: Կհնչեն Չայկովսկու, Ֆելդմանի, Բուլախովի, Ռախմանինովի, Միրզոյանի ստեղծագործությունները: Ինչպես հաղորդում է Հայաստանում «Ռոսհամագործակցության» ներկայացուցչությունը, համերգին կմասնակցեն հանրապետական և միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի 1-ին կուրսի մագիստրոս Արսեն Ստեփանյանը (տենոր), Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի 1-ին կուրսի մագիստրոս Քրիստինա Սաֆարյանը (սոպրան), Ալեքսանդր Ժույկովը (տենոր), Գոհար Մուրադյանը (դաշնամուր), Հարություն Թագվորյանը (դաշնամուր), ինչպես նաև «Նարեկացի» ժողգործիքների համույթը: Մուտքն ազատ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |