Պուտին. Օլիմպիադաների հաղթողները ԱՊՀ երկրներից պետք է հնարավորություն ունենան ընդունվելու ՌԴ բուհեր![]() 12 դեկտեմբերի 2012 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաց լեզվի միջազգային օլիմպիադաների հաղթողները ԱՊՀ երկրներից պետք է հնարավորություն ունենան շարունակելու ուսումը Ռուսաստանի առաջատար բուհերում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Պետք է ստեղծել օլիմպիադաների միջազգային դպրոցներ, դրանց հաղթողներն ու մրցանակակիրները պետք է իրավունք ստանան ընդունվելու մեր երկրի առաջատար բուհերը»,-ասել է Պուտինը՝ դիմելով Դաշնային ժողովին: Նա նշել է նաև, որ ԱՊՀ երկրների դպրոցները, որտեղ ուսուցումը ռուսաց լեզվով է ընթանում, պետք է աջակցություն ստանան դասագրքերի և նյութական բազայի գծով: «Նաև հանձնարարում եմ կառավարությանը առաջարկություններ ներկայացնել ռուսաց լեզվի հեռավար ուսուցման վերաբերյալ: Այն պետք է մատչելի լինի ԱՊՀ երիտասարդների համար»,-հավելել է Պուտինը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |