Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվի և ոչ մեկի չի սատարի12 դեկտեմբերի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու և չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԲՀԿ լրատվական ծառայությունից՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացվել է ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստում: «Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձևաչափը 2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում: Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |