«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդները կարող են ստանալ ԱՊՊԱ կտրոններ

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդները կարող են ստանալ ԱՊՊԱ կտրոններ

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում բանկում իրականացնել ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն և ստանալ Հայաստանի առաջատար «Ռոսգոսստրախ-Արմենիա» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ կտրոններ: Հաճախորդներից ընդամենը պահանջվում է այցելել բանկ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագիրը, սոցիալական քարտը, ավտոմեքենայի վարորդական իրավունքի վկայականը և տեխնիկական անձնագիրը:

«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրությանը աջակցության նպատակով: Բանկի 100%-ով բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---