ԶԼՄ. «Սիրիայի բարեկամները» կհայտարարեն սիրիական ընդդիմությունը ճանաչելու մասին

ԶԼՄ. «Սիրիայի բարեկամները» կհայտարարեն սիրիական ընդդիմությունը ճանաչելու մասին

PanARMENIAN.Net - «Սիրիայի բարեկամների» խումբը, որը պատրաստվում է չորեքշաբթի օրը հերթական նախարարական հանդիպումն անցկացնել Մարոկկոյի Մարակեշ քաղաքում, իր ամփոփիչ հայտարարությունում կհայտարարի Սիրիական ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը ճանաչելու մասին, հաղորդում են արաբական ԶԼՄ-ները:

«Մենք պատրաստվում ենք մեր գործընկերների հետ քննարկել ամփոփիչ փաստաթղթի տեքստը, որում կհայտարարվի կոալիցիան ճանաչելու մասին»,- չորեքշաբթի օրը հայտարարել է Մարոկկոյի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յուսեֆ ալ Ամրանին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---