Գաբալայի ՌԼԿ-ն կարող է վերածվել զբոսաշրջային գոտու

Գաբալայի ՌԼԿ-ն կարող է վերածվել զբոսաշրջային գոտու

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն հայտնել է, որ Գաբալայի ՌԼԿ-ն զբոսաշրջային գոտի է:

«Գաբալայի ՌԼԿ գույքը պատկանում է Ռուսաստանին: Երբ Ռուսաստանը տանի բոլոր սարքավորումները, մենք ընդունում-հանձնում կանենք»,-ասել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն:

Նա հայտնել է նաև, որ ՌԼԿ ապագայի վերաբերյալ որոշում պետք է կայացնի Ադրբեջանի կառավարությունը:

Ըստ նրա, ՌԼԿ վերաբերյալ որոշման, ինչպես նաև ՌԴ ու Ադրբեջանի միջև բանակցություններում ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա: Ըստ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցչի, Բաքվի ու Մոսկվայի համագործակցությունը ՊՆ մակարդակով շարունակվում է և հետագայում ևս կզարգանա:

«Դարյալ» ՌԼԿ-ն գտնվում է Ադրբեջանի Գաբալայի շրջանում և Ադրբեջանի սեփականությունն է: Այն 2002թ. 10 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել Ռուսաստանին: Վարձակալման արժեքը տարեկան 7 մլն դոլար էր: Համաձայնության ժամկետը սպառվեց 2012թ. դեկտեմբերի 9-ին:

Կողմերը համաձայնության չեկան վարձակալության չափի հարցում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---