Ծառուկյանը չի առաջադրվի. ո՞վ կիրականացնի «հաջորդ դասը»

Ծառուկյանը չի առաջադրվի. ո՞վ կիրականացնի «հաջորդ դասը»

PanARMENIAN.Net - 2013-ի նախագահական ընտրություններում չառաջադրելով և չսատարելով որևէ մեկին, որպես քաղաքական ուժ ԲՀԿ-ն չի թուլանում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «ԲՀԿ-ն այս քայլով չկորցրեց իր ռեսուրսը, իսկ ընտրություններում քիչ ձայն հավաքելու դեպքում այն թուլանալու էր: Հիմա ասյպիսի որոշումով էլի հարցը մնաց «հետոյին» և «հաջորդ դասին»,- ասաց Արմեն Բադալյանը: Իսկ թե ով է իրականացնելու «հաջորդ դասը», փորձագետը չգիտի:

Ավելացնենք, որ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ, որի ժամանակ ԲՀԿ-ն որոշել է, որ չի առաջադրելու սեփական թեկնածու և չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---