Արևմուտքն ուզում է, որ Հայաստանում ընտրությունները լինեն մրցակցային. Ինչպիսի՞ն կլինեն դրանք իրականում12 դեկտեմբերի 2012 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հասարակությունը վերջին քսան տարվա ընթացքում չի կարողացել իշխանություն ձևավորել: Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հասարակությունը գիտի, որ իր ձայները գնում են և իրենք կամավոր վաճառում են իրենց քվեն ու չեն դիմադրում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա նկատեց, որ եթե հասարակությունը չի ձևավորում իշխանությունը, ապա այն ձևավորվում է դրսից: «Քաղաքական դաշտում երեք ազդեցիկ ուժ կար՝ ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ և այս ուժերից մեկի թեկնածուն պետք է նախագահ ընտրվեր: Հիմա եթե ԲՀԿ-ն դուրս է գալիս, ստացվում է, որ մնում են երկուսը՝ ՀԱԿ-ը և ՀՀԿ-ն: Այստեղ հարց է առաջանում՝ Արևմուտքը միշտ ցանկացել է, որ Հայաստանում ընտրությունները լինեն մրցակցային: Իսկ դա հարցականի տակ է դրվում»,- ասաց փորձագետը: Նա ընդգծեց, որ մի բան է, երբ թեկնածուն ընտրվում է մրցակցային պայմաններում, մեկ այլ բան՝ երբ նա լուրջ մրցակից չի ունենում և «նշանակովի» է նախագահ դառնում: «Մրցակցային հաղթանակի վրա հենվելով նա կարող է աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ուրիշ ձևով խոսել, իսկ հակառակ դեպքում այդ գերտերությունները նրան կթելադրեն իրենց տեսակետներն ու շահերը»,- ասաց Արմեն Բադալյանը: Նա նաև ասաց, որ եթե ՀԱԿ-ը թեկնածու առաջադրի, դա պետք է լինի միայն հաղթանակի և ոչ մասնակցության համար: «Եթե ՀԱԿ-ի թեկանծուն չունենա Արևմուտքի կամ Ռուսաստանի տեսանելի աջակցությունը, նշանակում է, որ նա գործող նախագահի նախընտրական քարոզարշավում կատարելու է մի դետալի դեր: Իսկ ես չեմ կարծում, որ նրանք կցանկանան դետալի դեր կատարել: Այսինքն, այս ընտրությունները դժվար թե մրցակցային լինեն»,- ասաց Արմեն Բադալյանը և ավելացրեց. «Գործող նախագահը նորից հանգիստ կդառնա նախագահ և հասարակության մեջ կտպավորվի, որ նրան նշանակեցին»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |