ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ 8 հունիսի 2005 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Չիկագե Ուգիի հետ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նա նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ճապոնիայի հետ համագործակցության սերտացմամբ եւ ընդգծել է, որ դրա համար կա բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Կողմերը, միաժամանակ, մտահոգություն են հայտնել, որ թեեւ երկու երկրների խորհրդարաններում տարիներ առաջ ստեղծվել են բարեկամության խմբերը անարդյունավետ են գործում: Կողմերը հույս են հայտնել, որ այս այցը որոշակիորեն կնպաստի միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը: Զրուցակիցները հաոզված են, որ հետագայում եւս Հայաստանն ու Ճապոնիան կհամագործակցեն միջազգային կազմակերպությունների շրջանակներոմ: Անդրադառնալով հայ-ճապոնական տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը` զրուցակիցները որպես առավել հեռանկարային ուղղություններ նշել են, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, սննդի վերամշակման, զբոսաշրջության, ինչպես նաեւ սեյսմոլոգիայի ոլորտները: Վաղը` աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է վարչապետի հանդիպումը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահի տեղակալ Ացուշի Հատակենակայի հետ եւ այցելություն «Պանասոնիկ» կենտրոն: Վարչապետը նաեւ հարցազրույց կունենա «Ջափան Բրոդքաստինգ Քորփորեյշն» թերթի թղթակցի հետ: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |