«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետերի հետ![]() 13 դեկտեմբերի 2012 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետերի հետ: «Ժողովուրդ»-ի թղթակիցն Աժ շենքում հանդիպել է խորհրդակցության շտապող մարզպետերից մի քանիսին: Թե ինչու էր Արգամիչն իրենց կանչել խորհրդարան, մարզպետերը գերադասեցին գաղտնի պահել: Իսկ ահա ՀՀԿ «Ժողովուրդ»-ի աղբյուրներից հայտնի դարձավ, որ Արգամիչի մոտ քննարկել են նախընտրական ներքաղաքական իրավիճակը, չի բացառվում նաև այս համատեքստում ԲՀԿ որոշումից հետո ստեղծված վիճակը: Մարզպետերի մեքենաներն Աժ-ի մոտ տևական ժամանակ կայանված էին, ինչից ենթադրվում է, որ խորհրդակցությունը երկար է տևել: Հավելենք, որ Հովիկ Աբրահամյանը, շտաբի պետի կարգավիճակն օգտագործելով դարձյալ սկսել է գործադիր մարմնի գործառույթներ իրականացնել՝ տարաբնույթ պաշտոնյաներին իր մոտ կանչելով»,- գրում է թերթը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |