Բռնցքամարտի ԵԱ. Արամ Ավագյանն իր առաջին հաղթանակն է տարել

Բռնցքամարտի ԵԱ. Արամ Ավագյանն իր առաջին հաղթանակն է տարել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին Կալինինգրադում անցնում են մինչև 23 տարեկանների բռնցքամարտի երիտասարդական առաջնության 3-րդ օրվա մրցամարտերը:

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Արամ Ավագյանը: Նա 14:8 հաշվով հաղթանակ է տարել Դմիտրի Ժուկովի նկատմամբ:

Երեկոյան մրցահերթում հանդես կգա ևս մեկ հայ բռնցքամարտիկ: +91 կգ քաշային կարգում Արմեն Սիմոնյանի մրցակիցն է լինելու Հունգարիայի ներկայացուցիչ Գաբոր Օրբանը:

Առաջնության արդյունքում կընտրվեն 2013թ Կազանում կայանալիք Ունիվերսիադայի մասնակիցները, ինչպես նաև պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտիկների նախաօլիմպիական նախապատրաստման շրջանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---