Յուրա Մովսիսյանը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ![]() 13 դեկտեմբերի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին արվել են վերջին իրավաբանական ձևակերպումները Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանի Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու վերաբերյալ: 25-ամյա հարձակվողը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Մովսիսյանը «Սպարտակ» տեղափոխվեց «Կրասնոդարից», որտեղ 50 խաղ է անցկացրել և 23 անգամ գոլի հեղինակ դարձել: Հարձակվողը Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից է՝ 13 խաղում նա 9 գնդակ է խփել կրասնոդարցիների օգտին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |