ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ

PanARMENIAN.Net - Վաշինգտոն կատարած երկօրյա աշխատանքային այցի առաջին օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ստիվըն Հեդլինի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: Ս.Հեդլին առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական, ինչպես նաեւ ընտրական եւ սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ: Վարդան Օսկանյանը հանդիպումներ ունեցավ նաեւ ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցության խմբի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի բանակցություններում տեղ գտած վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ հարցեր, որոնք կարող են ընդգրկվել հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներում: Վարդան Օսկանյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին Հայաստանին ցուցաբերվող շարունակական օժանդակության համար: Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է նաեւ Ամերիկայի Ազգային Կոմիտեի - Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցեր:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---