ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ10 հունիսի 2005 - 09:23 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 10 եւ 11-ին Վենետիկում տեղի կունենա ԵԽ Վենետիկի հանձնաժողովի (Եվրոպայի Խորհրդի իրավունքի միջոցով ժողովրդավարության համար հանձնաժողով ) 63-րդ պլենար նիստը, որն այս տարի նշում է իր 15-ամյակը: Օրակարգում են` Իտալիայում զանգվածային լրատվության միջոցների ազատության, Հայաստանում սահմանադրական բարեփոխումների եւ Ադրբեջանում ընտրական օրենսդրության վերաբերյալ հարցերը: Տեղի կունենան կարծիքների փոխանակում Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հետ: Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի Հայաստանի սահմանադրական բարեփոխումների գծով աշխատանքային խումբը դժգոհություն է հայտնել այն դրույթներով, որոնք ընդունվել են Սահմանադրության ուղղումների առաջին ընթերցման ժամանակ, քանի որ հանձնաժողովի նկատառումների մեծ մասը չէր ընդունվել: Մասնավորապես, չէր ընդունվել հանձնաժողովի դիտողությունը խորհրդարանի դերի ամրապնդման եւ նախագահի իրավասությունների կրճատման վերաբերյալ: Բացի այդ, հաշվի չեն առնվել անկախ դատական իշխանության կայացմանն ու Երեւանի քաղաքապետի ընտրովի պաշտոնի ձեւավորմանն ուղղված հանձնաժողովի նկատառումները: Հիշեցնենք նաեւ, որ ԵԽԽՎ բյուրոն հունիսի 6-ին որոշել է արտահերթ լսումներ անցկացնել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հունիսի 20-24 կայանալիք ԵԽԽՎ հաջորդ պլենար նստաշրջանի ընթացքում: Հունիսյան նստաշրջանի վերջնական օրակարգը կհաստատվի Վեհաժողովի կողմից նստաշրջանի առաջին նիստի ժամանակ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |