Ֆրանսիայում հակածխախոտային քարոզարշավը տապալվել է

Ֆրանսիայում հակածխախոտային քարոզարշավը տապալվել է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի իշխանությունների հակածխախոտային քարոզարշավը լիովին տապալված է համարվում, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

1991թ ընդունված ծխելու դեմ պայքարի միջոցների վերաբերյալ զեկույցում պնդվում է, որ քարոզարշավի սկզբում ծխողների թիվը նվազել է, սակայն վերջին 10 տարիների ընթացքում այն կրկին բարձրացել է:

Ամեն տարի Ֆրանսիայում ծխախոտը խլում է 73 հազար մարդու կյանք:

Փորձագետները համոզված են, որ միայն ծխախոտի գինն անընդհատ բարձրացնելով այդ երկրի քաղաքցիների մոտ կարելի է առաջացնել ծխախոտից հրաժարվելու ցանկություն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---