«Հրապարակ». Վարչապետը հորդորել է կոռեկտ արտահայտվել Ծառուկյանի մասին

«Հրապարակ». Վարչապետը հորդորել է կոռեկտ արտահայտվել Ծառուկյանի մասին

PanARMENIAN.Net - «Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին լուրերը փոխել են Տիգրան Սարգսյանի վերաբերմունքը իր պաշտոնանկությունը պահանջող Ծառուկյանի նկատմամբ: ԱՄՆ Հարվարդի համալսարանում դասախոսությունից հետո ուսանողներից մեկը հեգնել է, թե Գագիկ Ծառուկյանը վարչապետ կամ նախագահ դառնալուց հետո արդյո՞ք կկարողանա ԱՄՆ այցելության ժամանակ դասախոսությամբ հանդես գալ: Տիգրան Սարգսյանը հորդորել է ուսանողներին կոռեկտ արտահայտվել իր գործընկերների մասին»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում. «Ինչ խոսք, Տիգրան Սարգսյան վարչապետի միակ ընդունակությունն էլ դասախոսություններ կարդալն է: Ի դեպ, ուշ երեկոյան իմացանք, որ ՀՀ վարչապետին ընդունել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը»:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---