Յուրա Մովսիսյան. Իմ երազանքը Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցելն է14 դեկտեմբերի 2012 - 11:58 AMT PanARMENIAN.Net - «Այժմ չէի ցանկանա խոսել այն մասին, թե ում հետ էին բանակցություններ տարվում և որտեղ ես կարող էին հայտնվել: Ամենակարևորն այժմ այն է, որ ես «Սպարտակի» խաղացող եմ: Սա իսկապես մեծ ակումբ է` աշխարհի լավագույն երկրպագուներով: Ակումբը պատմություն ունի, հրաշալի ավանդույթներ, սակայն վերջերս ոչ մի մրցաշարում չի հաղթում: Ես այստեղ եմ հենց նրա համար, որպեսզի իմ գոլերով և խաղով հաղթանակներ և մրցանակներ բերեմ այս ակումբին»,- rg.ru-ին խոստովանել է Հայաստանի հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա խոստովանել է, որ որոշ ֆուտբոլիստներ ավելի դանդաղ են հարմարվում նոր թիմերին, ոմանք` ավելի արագ: Նա համոզված է, որ կկարողանա արագ հարմարվել «Սպարտակի» պայմաններին: Նա կարծում է, որ «Սպարտակը» մեծ թիմ է, որը Ռուսաստանի առաջնությունում հաղթելու առումով, ռեկորդակիր է: Մովսիսյանն ընդգծել է, որ թիմի լեգենդ է իր հայրենակից Նիկիտա Սիմոնյանը` մի մարդ, ումով նա հիանում է: Մովսիսյանը հավելել է նաև, որ դեռևս վաղ է խոսել այն մասին, արդյոք կկարողանա Հայաստանի հավաքականը դուրս գալ ԱԱ-2014-ի եզրափակիչ, քանի որ միևնույն խմբում են Չեխիայի, Դանիայի, Իտալիայի հավաքականները: Հայաստանի հավաքականը դեռ շատ երիտասարդ է և Մովսիսյանի կարծիքով, եթե Բրազիլիայի աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար թիմին հրաշք է պետք, ապա 2016թ Եվրոպայի առաջնությունում իրապես կարող են հաջողության հավակնել: Ֆուտոբլիստը ասել է, որ իր երազանքն է Հայաստանի հավաքականի կազմում մսանակցել աշխարհի առաջնությունը և արժանի կերպով հանդես գալ և անել այնպես, որպեսզի Հայաստանի մասին իմանա ամբողջ աշխարհը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |