«Ամերիա» ընկերություն. Հյուրանոցային բիզնեսը ամենազարգացողներից մեկը կլինի Հայաստանում14 դեկտեմբերի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Հյուրանոցային բիզնեսը ամենազարգացողներից մեկը կլինի Հայստանում, գտնում է «Ամերիա» խորհրդատվական ընկերության զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Այստեղ, միանշանակ, տեսանելի է, որ կա չբավարարված պահանջարկ: Ըստ մեր կանխատեսումների, առաջիկա տարիներին այդ ոլորտում զգալի ներդրումներ կարվեն»,-ասաց նա դեկտեմբերի 14-ին՝ ներկայացնելով «Ամերիա» խորհրդատվական ընկերությունն իրականացրած հետազոտությունը ՀՀ զբոսաշրջության և հյուրանոցային գործունեության ոլորտի վերաբերյալ, որի նպատակն է գնահատել տվյալ ոլորտի ընթացիկ վիճակը և զարգացման դինամիկան Հայաստանում: Ավելին, ըստ մասնագետների գնահատականների, 2015թ. զբոսաշրջիկների հոսքը Հայաստան կգերազանցի 1 միլիոնը, այդ հոսքում ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք հյուրանոցային համարների պահանջ կունենան: «Այդ տեսակետից շատ կարևոր է, որպեսզի 50 տոկոսով ավելանա հյուրանոցային համարների քանակը, հատկապես Երևանում»,-ասել է նա: Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հետաքրքիր տվյալներ: Պարզվում է, որ վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է հյուրանոցների ընդհանուր թվի կրկնակի աճ, սակայն հյուրանոցային համարներում առկա մահճակալների թիվն աճել է ընդամենը 1.4 անգամ, քանի որ երկրում աճել է փոքր հյուրանոցների քանակը, այսինքն, Հայաստանում բացվել են շատ կացարաններ` թվով քիչ սենյակներով: Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը, հյուրանոցային ոլորտի շրջանառության ծավալները Հայաստանում, նաև մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում, Հարավային Կովկասի տարածաշրջանի տարբեր կարգի հյուրանոցներում սենյակների միջին տարեկան սակագների և զբաղվածության համեմատական վերլուծությունը, Հայաստանում և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման միտումները և այլն: Հետազոտությունը ներառում է նաև առկա և ակնկալվող հյուրանոցային ծառայությունների ընդհանուր նկարագիրը` ըստ հյուրանոցների տեսակների, սպասարկման ծավալի, սենյակների արժեքի և ըստ այլ չափանիշների: Հետազոտությունը ներկայացնում է նաև Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի հյուրանոցային ոլորտների համեմատական վերլուծություն, ինչը հնարավորություն է ընձեռում գնահատել Հայաստանի գրաված դիրքը տարածաշրջանում: Հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել նաև զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի առկա վիճակը և արդյունավետության ցուցանիշները՝ ըստ հյուրանոցների չափի և կարգի: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 2011թ.-ին շուրջ 5.2 միլիոն մարդ այցելել է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ` գործարար, հանգստի կամ այլ նպատակներով: Հատկանշական է, որ վերջին 10 տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպի (CAGR) ամենաբարձր ցուցանիշը Վրաստանինն է` 25.2%, այնուհետև Հայատանինը` 16.7%, իսկ Ադրբեջանինը`10.5%: Այս ցուցանիշները վկայում են, որ զբոսաշրջիկության զարգացման միտում կա հատկապես Վրաստանում և Հայաստաում: «Հետազոտությունն իրականացվել է միջազգային համբավ ունեցող մի շարք հետազոտական կենտրոնների` Colliers International, HVS Global Hospitality Services, Richard Cancellor և այլն ընկերությունների կողմից տրամադրված տվյալների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված տարածաշրջանային հետազոտությունների արդյունքների հիման վրա: Հետազոտությունը ոչ միայն ներկայացնում է իրավիճակային վերլուծություն, այլ տալիս է փորձագիտական գնահատականներ Հայաստանի և տարածաշրջանի հյուրանոցային ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է հյուրանոցային ոլորտի զարգացման հնարավորություններն ու դինամիկան Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |