Հոլիվուդի «Փառքի ճեմուղում» բացվել է Հյու Ջեքմանի աստղը14 դեկտեմբերի 2012 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հոլիվուդի «Փառքի ճեմուղում» բացել են ավստրալացի դերասան Հյու Ջեքմանի անվանական աստղը, ուրբաթ օրը հաղորդում է Digital Spy պարբերականը: Նրա աստղը դարձել է 2487-րդը «Փառքի ճեմուղու» գոյության ողջ ընթացքում և գտնվում է մադամ Տյուսսոյի թանգարանի դիմաց, որտեղ կանգնած է Ռոսոմախայի կերպարում դերասանի մոմե արձանը: Ջեքմանի հետ աստղի բացման արարողությանը ներկա են եղել նրա կինը և երկու երեխաները: Հյու Մայքլ Ջեքմանը (ծնվ. 1968 թ.-ի հոկտեմբերի 12-ին) ավստրալացի դերասան և պրոդյուսեր է, որը զբաղված է ֆիլմերում, երաժշտական բեմադրություններում և հեռուստատեսությունում: Հյու Ջեքմանը ճանաչում է ձեռք բերել իր վառ հերոսների կերպարներով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Իքս մարդիկ» ֆանտաստիկ ժանրի ֆիլմաշարը, «Վան Հելսինգ» ֆիլմը, «Կենդանի պողպատ» ֆանտաստիկ դրաման, «Հեղինակություն» թրիլերը և«Քեյթը և Լեոն» ռոմանտիկ կատակերգությունը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |