Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում

Հայաստանի գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 14-ին` ժամը 10:00-ի դրությամբ, hանրապետության գրեթե ողջ տարածքում` Աշոցքում, Տաշիրում, Ստեփանավանում, Գյումրիում, Սպիտակում,Վանաձորում, Արթիկում, Արագածում, Ապարանում, Մարալիկում, Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Տավուշում, Ճամբարակում, Գավառում, Մարտունիում, Վարդենիսում, ձյան տեղումներ են: Արարատում` Տիգրանաշենի հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Այդ մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը և վարորդներին խորհուրդ տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---