ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԺԽՏԵԼ ԱՅՆ, ԻՆՉՆ ԵՂԵԼ Է11 հունիսի 2005 - 09:17 AMT PanARMENIAN.Net - «Այցը Հայաստանի Ազգային ժողով մեկ քայլ է` ապագայում կատարվելիք քայլերի ճանապարհին»,- հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Թուրհան Չյոմեզը Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նա կարեւորեց, որ երկու կողմերն էլ համաձայն են եւ ցանկանում են այդ հարցերը քննարկել` ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլեւ տարածաշրջանային հարաբերությունների զարգացման համար: Չյոմեզի խոսքերով, Թուրքիան չի կարող ասել, որ գոյություն չունի այն, ինչ արդեն եղել է եւ պետք է առաջ գնալ` բաց աչքերով նայելով իրականությանը: Այնուհանդերձ` նա ցեղասպանության ճանաչման խնդիրը համարեց պատմաբանների խնդիրը: «Մենք այն երկրներն ենք, որ ապրում ենք աշխարհագրական նույն տարածքում եւ պետք է միմյանց հետ համաձայնության գանք»,- նշել է Չյոմեզը: Նա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Բյուլենտ Առինչի ողջույնները եւ բարեմաղթանքները փոխանցեց Աժ նախագահին եւ պատրաստակամություն հայտնեց թուրք հասարակության ու թուրք իշխանությունների մեջ տարածել հանդիպման ընթացքում քննարկված գաղափարները ու դրական զարգացումների պատրաստակամությունը: Կողմերը քննարկեցին նաեւ երկու խորհրդարանների հովանու ներքո Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը քննարկելու հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |