ԱՄՆ պաշտպանության նախարարը հավանություն է տվել Թուրքիային Patriot ԶՀՀ երկու համալիրների առաքմանը

ԱՄՆ պաշտպանության նախարարը հավանություն է տվել Թուրքիային Patriot ԶՀՀ երկու համալիրների առաքմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հավանություն է տվել Թուրքիային Patriot զենիթահրթիռային երկու համալիրի առաքմանը, գրում է The Wall Street Journal-ը: Ինչպես սպասվում է, երկրի տարածքում համալիրների տեղակայման մասին հրամանը Պանետտան կստորագրի առաջիկայում:

Ավելի վաղ Նիդերլանդների և Գերմանիայի իշխանությունները նույնպես համաձայնվել են Թուրքիայում տեղակայել Patriot երկուական համալիրներ: Համալիրները Թուրքիային կհանձնվեն ժամանակավորապես. դրանք կոչված են ուժեղացնելու հակաօդային պաշտպանության թուրքական համակարգը Սիրիայի հետ զարգացող հակամարտության լույսի ներքո:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---