Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը դուրս է եկել Մ-23 Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ![]() 14 դեկտեմբերի 2012 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Կալինինգրադում մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականն ունի արդեն առնվազն բրոնզե մեդալ: Կիսաեզրափակիչ մենամարտում Կորյուն Սողոմոնյանը մինչև 49 կգ քաշային կարգում հաղթանակ է տարել Իշտվան Լակատոսի (Հունգարիա) նկատմամբ: Երեք ռաունդներում հաշիվը եղել է 22:15` հօգուտ հայ բռնցքամարտիկի: Այպիսով, Սողոմոնյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ և ապահովել իրեն առնվազն երրորդ տեղը: Քառորդ եզրափակչում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Քիրաջյանը (64 ք/կ) 7:15 հաշվով պարտություն է կրել Էվալդաս Պետրաուսկասից (Լիտվա) և չի կարողացել անցնել կիսաեզրափակիչ: Այսօր երեկոյան ելույթ կունենա Նարեկ Աբգարյանը (52 ք/կ), ում մրցակիցը կլինի Ստեֆան Իվանովը (Բուլղարիա): Առաջնության արդյունքներով տեղի կունենա 2013-ին Կազանում համաշխարհային Ունիվերսիադայի մասնակիցների ընտրությունը, ինչպես նաև պաշտոնապես կմեկնարկի Եվրոպայի բռնցքամարտիկների նախաօլիմպիական նախապատրաստության նոր շրջանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |