ՊՆ-ն զինակոչիկներին և ծնողներին զգուշացնում է զերծ մնալ հանցավոր գործարքներից

ՊՆ-ն զինակոչիկներին և ծնողներին զգուշացնում է զերծ մնալ հանցավոր գործարքներից

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի շարքերն արդեն իսկ համալրել են հազարավոր նորակոչիկներ: Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ աշխատանքների շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչային գործընթացի իրականացումը: Զորակոչն ընթանում է օրինականության, արդարության և թափանցիկության ապահովման սկզբունքով, PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ զինված ուժերում ծառայելը, հայրենի եզերքի և հարազատ ժողովրդի անվտանգությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: 2012 թվականի աշնանային զորակոչը պատշաճ մակարդակով, թափանցիկ և արդար անցկացնելու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը զինակոչիկներին և նրանց ծնողներին զգուշացնում է` զերծ մնալ զինծառայությունից խուսափելու կամ տաքուկ անկյուններում ծառայելու գայթակղիչ, բայց զարտուղի և հանցավոր գործարքներից, քանզի դրանք դատապարտված են ձախողման: ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ ԳՇ ղեկավարության կողմից: Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---