Ռուսաստանին հետաքրքրում է կրթության որակի և դրա վերահսկման ՀՀ փորձը![]() 14 դեկտեմբերի 2012 - 16:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Ռուսատանի Դաշնության «Ռուսական թրեյնինգ կենտրոնի» փոձագիտական խմբի ներկայացուցիչներին: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԿԳՆ-ից: Հանդիպման ընթացքում Մանուկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի հանրակրթության ոլորտում ընթացող բարեփոխումների առաջնահերթությունները և նոր մոտեցումները: Քննարկվել են հանրակրթության ասպարեզում փորձի փոխանակման հնարավորությունները, մասնավորապես ռուսական կողմին հետաքրքրել է միջազգային հանրակրթական ծրագրերի տեղայնացման, համարժեքության ապահովման, կրթության որակի ու դրա վերահսկման հետ կապված հայկական փորձը:Առաջարկվել է մշակել նախագիծ՝ փոխադարձ հետաքրքրության շրջանակում համատեղ քննարկումներ ու միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |