Երևանում հարցվածների 59 տոկոսի կարծիքով արագաչափերից հետո երթևեկությունն ավելի անվտանգ է դարձել

Երևանում հարցվածների 59 տոկոսի կարծիքով արագաչափերից հետո երթևեկությունն ավելի անվտանգ է դարձել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերին լրացավ «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ գործնեության 10 տարին: ՀԿ-ի կողմից իրականացվել են ավելի քան 400 հետազոտական, խորհրդատվական, ուսուցողական և զարգացման ծրագրեր: «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ն Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ այսուհետ նախաձեռնելու և իրականացնելու է Հայաստանի բնակչությանը վերաբերող և առավել հուզող կարևորագույն հարցերի վերաբերյալ հետազոտություններ և պարբերաբար հրապարակելու է այդ հետազոտությունների արդյունքները:

Որպես առաջին օրինակ՝ 2012 թ.-ի նոյեմբերին «Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա» ՀԿ-ն նախաձեռնեց Երևանի բնակիչների շրջանում հարցում, որի շրջանակներում վերծանվել են բնակչության կողմից ոստիկանության աշխատանքի գնահատականները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից մեկ տարվա ընթացքում տարված աշխատանքները:շ

Այս նամակում մենք ներկայացնում ենք վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատանքի գնահատականը՝ ըստ Երևանի բնակչության:

Հարցումն անցկացվել է նոյեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում: Հարցվողների քանակը՝ 1066, ընտրանքի սխալը՝ 3 տոկոս: Հարցման մեթոդը՝ դեմ առ դեմ հարցումներ:

Հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Երևանի բնակիչները վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանության աշխատակիցների աշխատանքները՝ 69%-ը պատասխանել է դրական (17%-ը լիովին դրական, 52%-ը ավելի շուտ դրական), 25%-ը նշել են, որ աշխատանքները փոփոխություն չեն կրել և 5%-ը գնահատել է բացասական:

Մյուս հարցը, որ տրվել էր բնակիչներին՝ թե ինչպիսի՞ն է դարձել Երևանի երթևեկությունը արագաչափերի տեղադրումից հետո, 59%-ը նշել է, որ առավել անվտանգ (10%-ը՝ առավել անվտանգ և 49%-ը ավելի շուտ անվտանգ), 28%-ը նշել է որ չի փոխվել ոչինչ, 6%-ը նշել է, որ երթևեկությունը դարձել է առավել վտանգավոր: Ըստ վարորդների 37%-ի, նրանց մեքենա վարելու ոճը արագաչափերը տեղադրելուց հետո փոփոխվել է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---