Հետխորհրդային տարածքը առաջնային կդառնա ՌԴ արտաքին քաղաքականության համար![]() 14 դեկտեմբերի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Հետխորհրդային տարածքը առաջնային կդառնա ՌԴ արտաքին քաղաքականության համար: Այս մասին ասվում է ՌԴ նախագահի կարգադրությամբ ԱԳՆ մշակած հայեցակարգում: Փաստաթղթում թեզ կա այն մասին, որ Ռուսաստանը շրջապատող աշխարհը չափազանց անկայուն է, և բազում խնդիրների պատճառը այլ պետությունների ներքին գործերին միջամտելու Արևմուտքի փորձերն են, գրում է «Կոմերսանտը»: ԱԳՆ մշակած հայեցակարգի հեղինակները Ռուսաստանին «հավասարակշռող գործոնի դեր են» վերապահում միջազգային գործերում ու քաղաքակրթության զարգացման գործում»: Ռուսաստանը պետք է իր շուրջը միավորի հետխորհրդային տարածքը, իսկ հետո արդեն լուծի ԵՄ հետ հարաբերությունների հարցը: Մասնավորապես, Ռուսաստանը պետք է նպաստի համաշխարհային տնտեսության փրկությանը, ինչպես նաև թույլ չտա, որ Արևմուտքը միջամտի այլ երկրների ներքին գործերին, այդ թվում հակազդելով այդ նպատակների համար ինտերնետ տեխնոլոգիաների կիրառմանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |