Համալիրի սահադաշտը կբացվի ամենաուշը դեկտեմբերի 24-ին![]() PanARMENIAN.Net - Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտը կբացվի ամենաուշը դեկտեմբերի 24-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց սահադաշտի կազմակերպման նպատակով ամեն տարի համալիրի տարածքը վարձակալող «Golden Globe» ընկերության տնօրեն Դավիթ Մուրադյանը: «Սահադաշտի բացման համար ամեն ինչ պատրաստ է, պարզապես դեկտեմբերի 22-ին մարզադահլիճում միջոցառում կա: Ուստի այդ միջոցառումից հետո` ամենաուշը դեկտեմբերի 24-ին, սահադաշտը բաց կլինի բոլորի համար»,- նշեց նա: Մուրադյանը հավելեց, որ սահադաշտի աշխատանքային ժամերն ու մուտքի արժեքը նախորդ տարվա համեմատ չեն փոխվելու. սահադաշտը կաշխատի ամեն օր` ժամը 12:00-24:00, ընդմիջումը` ժամը 17:00-18:00, իսկ մուտքի արժեքը կկազմի 2000 դրամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |