«Արմավիան» խոստացել է մինչ տարեվերջ վերադարձնել չօգտագործված տոմսերի արժեքը սիրիահայերին![]() 14 դեկտեմբերի 2012 - 17:58 AMT PanARMENIAN.Net - «Արմավիան» արդեն երեք ամիս է Երևան-Հալեպ-Երևան ուղղությամբ չվերթ չի իրականացնում: Պատճառը, ինչպես, հայտարարել է ընկերությունը, սիրիահայերն են, որոնք ստեղծված պայմանների պատճառով դեռևս սեպտեմբերին հրաժարվեցին Երևանից վերադառնալ Հալեպ: Սակայն ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Հայաստանում բազմաթիվ սիրիահայեր նախօրոք տոմսեր էին գնել, և նրանցից շատերը դեռ սպասում են, որ «Արմավիան» կվերադարձնի իրենց գումարները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմավիայի» մամուլի պատասխանատու Նանա Ավետիսովան, «մինչև տարեվերջ գումարները կվերադարձվեն»: «Մնացել է մոտ 40 մարդ»,-ասել է նա: Միաժամանակ նա չի նշել տոմսերի հատուցման ընդհանուր գումարը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |