Եգիպտոսում անցնում են նոր սահմանադրության կողմնակիցների և հակառակորդների ցույցերը

Եգիպտոսում անցնում են նոր սահմանադրության կողմնակիցների և հակառակորդների ցույցերը

PanARMENIAN.Net - Եգիպտոսում անցնում են նոր սահմանադրության կողմնակիցների և հակառակորդների ցույցերը, հայտնում են էլեկտրոնային ԶԼՄ-ները:

Կահիրեում ընդդիմադիրները հանրահավաք են անում Թահրիր հրապարակում: Մուրսիի կողմնակիցները հավաքվել են նախագահի նստավայրի մոտ գտնվող մզկիթի հարևանությամբ:

Ընդդիմությունը նաև երթ է կազմակերպել դեպի նախագահի նստավայր: Համալիրի մոտակայքում դիրքավորվել է ծանր զրահատեխնիկան:

Ալեքսանդրիայում բախումներ են տեղի ունեցել սահմանադրության կողմնակիցների ու հակառակորդների միջև:

Հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 15-ին, հայտնում է «Ռոսբալտը»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---